ARTS & MUSICOM
  • Home
  • Online Classes
  • Teachers
  • Classes
    • Music >
      • Piano Lessons
      • Drums Classes
      • Voice Lessons
      • Guitar Lessons
      • Theory /Harmony/ History
      • Violin & Cello Lessons
    • Arts
    • Communication >
      • Class Schedule
  • Childhood Music Program
  • Contact Us
  • Why Choose Us?
  • Hall Rental
    • Rent Online
  • Photos & Videos
  • Student Success
  • We Can Host Your Events!
  • Careers
  • Academy Policies
  • Blog

THE LITTLE PRINCE

An Armenian Educational program for children and teens over the age of 6
Why the title "The Little Prince"? 
We believe that people carry their childhood their whole life, just as described in this beloved book. 

​The Little Prince in Arts & MusiCom is a favorite corner for children, where they will

  • think, speak and create in Armenian, revealing all the magic of the language
  • learn Armenian and world literature, get acquainted with impressive historical figures, recognize Armenian folk traditions, thus revealing the spiritual heritage of our homeland and our people
  • expand their world outlook through educational games
  • develop the ability to analyze, participate in discussions, and think critically
  • prepare media stories, which will periodically appear in Armenian youth press
  • will become members of the so-called Little Prince Planet

​Classes will be educational, yet cheerful in nature, and will not involve homework.

There will be 2 separate groups based on age (6 to 10, and 10+).  Each group will meet once a week, for one hour.

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

կրթաժամանցային նախագիծ` 6 տարեկանից բարձր երեխաների ու պատանիների համար  ​
Ինչո՞ւ Փոքրիկ Իշխան :
Որովհետև մենք վստահ ենք, որ այն, ինչ մարդը հավաքում է իր մանկության տարիներին, կրում է այլևս իր ամբողջ կյանքում: 

​Հայրենիքից հեռու ապրող հայ երեխաների համար Փոքրիկ Իշխան-ը գտնված հարազատ անկյուն է, որտեղ նրանք  
  • կմտածեն, կզրուցեն, կստեղծագործեն հայերենով՝ բացահայտելով մեր մայրենի լեզվի ողջ հմայքը
  • կծանոթանան հայ և համաշխարհային մշակույթի, գրականության ու պատմության տպավորիչ դրվագներին ու անհատներին, կճանաչեն հայկական  ժողովրդական ավանդույթները՝ բացահայտելով մեր հայրենիքի հոգևոր ժառանգությունը  և մեր ժողովրդին՝ իր հայտնի ու անհայտ անուններով
  • կընդլայնեն իրենց  աշխարհայացքը կրթաժամանցային խաղերի , հայ և օտար հեղինակների ստեղծագործությունների շուրջ ծավալած քննարկումների օգնությամբ կզարգացնեն իրենց վերլուծելու, տեսնելու, քննարկումների մասնակցելու,  անհատական կարծիք ունենալու ունակությունը և իրենց հայերեն բանավոր խոսքը:
  • կծանոթանան մեդիահմտությունների՝ ինքնուրույն պատրաստելով մեդիապատմությունները, որոնք պարբերաբար կներկայացվեն հայաստանյան մանկապատանեկան մամուլում:
  • կդառնան, այսպես ասած,  ՙՙՓոքրիկ Իշխան՚՚ մոլորակի անդամներ, որի արժեքներն են մարդասիրությունը, վեհությունը, հոգևոր ներդաշնակությունը: ​​
  • Ուսուցողական ու ժամանցային խաղերը կհամատեղվեն, համակարգիչն ու գիրքը՝ ընկերություն կանեն: 

​Նախագիծը կանցնի երեխաների համար թեթև, ուրախ, 
հանձնարարություններից զերծ մթնոլորտում:
Նախագիծը կկրի շարունակական բնույթ, երկու տարիքային խմբերով (6-10 և 10+)՝ շաբաթը մեկ անգամ, մեկ ժամ տևողությամբ, ուրբաթ և շաբաթ օրերին: 

Նախագիծ-դասընթացը կանցկացնի Փոքրիկ Իշխան կրթաժամանցային ծրագրի հեղինակ` Մերի Մուսինյանը

Picture
​Մերի Մուսինյանը լրագրող է, որը ռադիոյում, հեռուստատեսությունում և տպագիր մամուլում աշխատելու մեծ փորձառություն ունի:  Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետը:  Երկար տարիներ Հայաստանի Հանրային ռադիոյում հեղինակել է Վերնատուն մշակութային ծրագիրը, աշխատել է տարբեր մշակութային կազմակերպություններում՝ որպես հանրային կապերի պատասխանատու, այդ թվում՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնում:  Իր մասնագիտության մեջ հմտացել է՝ արտերկրում մասնակցելով բազաթիվ մասնագիտական ծրագրերի (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա և այլն):
​
Համատեղելով իր լրագրողական և անձնական հետաքրքրությունները՝ իր գործունեության ընթացքում  Մերին մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել մշակույթը, արվեստը, կրթությունը, երեխաների խնդիրները: Հեղինակել և մասնակից է եղել բազմաթիվ նախագծերի, որոնցից շատերը գործել են՝ երեխաների հետ՝ երեխաների համար սկզբունքով: Իր ընկերների հետ ստեղծել է Հայաստանում պատանեկան «16» առաջին հեռուստանախագիծը, որի շնորհիվ բազմաթիվ պատանիներ լրագրողական փորձ են ձեռք բերել և այսօր արդեն հայկական մեդիադաշտի հետաքրքիր անուններից են:


Location: ​160 Shorting Rd., Scarborough, ON, Canada, M1S 3S6
Phone: (647) 547 - 9084
Email: admin@artsandmusicom.ca

Location

Contact Us

Website last updated on 12/29/2022
  • Home
  • Online Classes
  • Teachers
  • Classes
    • Music >
      • Piano Lessons
      • Drums Classes
      • Voice Lessons
      • Guitar Lessons
      • Theory /Harmony/ History
      • Violin & Cello Lessons
    • Arts
    • Communication >
      • Class Schedule
  • Childhood Music Program
  • Contact Us
  • Why Choose Us?
  • Hall Rental
    • Rent Online
  • Photos & Videos
  • Student Success
  • We Can Host Your Events!
  • Careers
  • Academy Policies
  • Blog